▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսակովի պողոտայում մեքենան բախվել է ծառին ու բռնկվել. վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է

Փետրվարի 21-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 34 TF 757 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին, ճամփաբաժան արգելապատնեշին և հրդեհվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը (Ա. Պ., ծնվ. 1984թ.) և ուղևորը (Ա. Դ., ծնվ. 1990թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Ա.Պ.-ը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, իսկ Ա. Դ.-ը` «Էրեբունի» ԲԿ:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Ավտոմեքենայի դետալները շպրտվել են մոտակա «Nissan Tida» մակնիշի 39 OS 999 պ/հ ավտոմեքենայի վրա (վարորդ` Ա. Ա.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 22.51-ին: Այրվել է շարժիչի հատվածը և սրահը` մասնակի:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее