▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրանի խորհրդարանի նախագահը գրառում է կատարել զոհված Հովհաննես Սիմոնյանի մասին»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել և հրապարակել լուսանկարներ պատերազմի ընթացքում զոհված իրանահայ Հովհաննես Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունից, որը տեղի է ունեցել Նոր Ջուղայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում։

Ուշագրավ է, որ իրանցի պաշտոնյան, շեշտելով զոհվածի քրիստոնյա լինելու հանգամանքը, օգտագործել է շիայական իսլամում հատուկ հարգանք ցույց տվող «նահատակ» բառը՝ այսպիսով չտարբերակելով Իրանի հայրենական պատերազմում զոհերի քրիստոնյա կամ մահմեդական լինելու հանգամանքը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее