Վերջին օրերին իր հարեմի «գեղեցկուհիների» շնորհիվ համացանցում քննարկվող Իրանի Քաջար շահը, պարզվում է ի թիվս բազմաթիվ այլ թուլությունների նաև շատ է սիրել լուսանկարվել: Ընդ որում` շահը լուսանկարվել սիրում էր դեռ մանկուց, իսկ երբ նրան հանձնվեց գահը, շահը միանգամից որոշեց, որ իր արքունիքի բակում պետք է հիմնադրվի ֆոտոստուդիա:
1870 թվականին հայ լուսանկարիչ Անտոն Սեվրյուգինը Թեհրանում բացել էր իր սրահը և դարձել էր Իրանի շահի պալատական լուսանկարիչը: Սեվրուգինին թույլատրվում էր լուսանկարել անձամբ շահին, նրա` արական սեռի բարեկամներին և ծառաներին: Իսկ ահա իր հարեմի կանանց Քաջար շահն անձամբ էր լուսանկարում: Հարկ է նշել, որ պատմաբանների վկայությամբ շահի հարեմում ավելի քան 100 կին կար:
Ստացվում է, որ համացանցը ցնցած «գեղեցկուհիների» լուսանկարներն էլ շահի աշխատանքներն էին, իսկ Անտոն Սեվրյուգինին, ում հայրը Թեհրանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Սեվրյուգինն էր և ով հայկական ծագում ուներ, լուսանկարում էր գեղեցիկ կանանց: