Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ՀՀ-ին ռազմական պայմանագիր է առաջարկել՝ տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ
Թեհրանին անհանգստացրել է Երևանի նկատմամբ Բաքվի սուր հռետորաբանությունը՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացման հետ, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանին կապում է Նախիջևանի և Թուրքիայի հետ։
Իրանը կասկածում է, որ հայկական Մեղրիի շրջանը կարող է բռնագրավվել հօգուտ Ադրբեջանի, ինչը դիտարկում է որպես իր անվտանգության սպառնալիք։
Թեհրանը նաև զգուշանում է Երևանի արևմտյան շեղումից՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների «սառեցման» և Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման ֆոնին։
Քաղաքագետ Ստանիսլավ Տարասով
Աղբյուրն՝ այստեղ