«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հրապարակել են իր գերիներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ հերթական տեսանյութը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Տեսանյութում գլխավոր գործող անձը երեխա է: Սևամորթ տղան, որը մոտ 10 տարեկան է, դանակով կտրում է պարանով կապկպված գերու կոկորդը:
Դաժան մահապատիժն իրագործելուց առաջ երեխան անգլերենով ասում է, որ Արեւմուտքն իզուր է ներքաշվել ահաբեկիչների դեմ պայքարին:
Տեսանյութում տղան ղան դիմել է ԱՄՆ-ին` ասելով, որ «Ամերիկա, սրանք այն զինվորներն են, որոնց դուք զինում եք մեր դեմ կռվելու համար։ Մենք նրանց բոլորին ոչնչացնելու ենք»:
17 րոպե տեւողությամբ հոլովակի վերջում տղան, փակելով աչքերը, կտրում է պատանդի կոկորդը: