Աշխարհով մեկ ճանաչում գտած instagram սոցկայքում վերջին երկու տարվա ընթացքում հայերս ակտիվորեն գրանցվում և նկարներ ենք ներբեռնում:
Ինստագրամը բաց հարթակ է դարձել հայ տղաների և աղջիկների համար, որոնք ցուցադրում են իրենց երբեմնի չերևացող բարեմասնությունները:
Չնայած դեռ չենք հասել պիկ կետին` ամբողջովին մերկանալով: Ինչու՞ այդ նույն օգտատերերը ուրիշ սոցկայքերում ներկայանում են որպես <<տան աղջիկ>> , <<կարգին տղա>> նկարներով:
Այստեղ հարցը այն չէ թե ինչու են <<դանդաղ մերկանում>> , այլ թե ինչու՞ է այդ ամենը տեղի ունենում միայն ինստագրամում: Մտածում են քիչ է այն մարդկանց թիվը , որ կարող են իրենց հետևել և ճանաչել ինստագրամում:
Եթե անում եք այդ ամենը գոնե գեղեցիկ ներկայացրեք, չէ որ հայտնվելու եք << luxury arm boys girls>> և նմանատիպ այլ անվանումներով էջերում:
Հեղինակ՝ Մադաթ Սադոյան