▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնաuպանության մտքեր են եղել. Սարգիս Գրիգորյան

Tete a Tete-ի եթերին հյուրընկալվել էին Սարգիս և Մանո Գրիգորյանները։

Հարթ չի եղել Սարգիսի Մանոյին գտնելու ճանապարհը: Այդ ընդացքում նա հասցրել է մեկ անգամ նշանվել և մեկ անգամ էլ ամուսնանալ ու ունենալ աղջիկ։ Սիրո փնտրտուքի և որոնումի մասին խոսեց Սարգիս Գրիգորյանը.

«Ինչպես շատ ու շատ արվեստասեր երիտասարդներ, որ ուրիշ էին արժեքները, ծովը ծնկներից էր՝ աղջիկներ, խմիչք, կիթառ…Ես էլ փնտրտուքի մեջ էի, բոլորն ինձ դուր էին գալիս։ Հետաքրքիրն այն էր, որ ես ոչ մեկին չեմ խաբել իմ կյանքում։ Ում հետ ընկերություն էի անում` տեսնում էի, որպես իմ ապագա կին։ Չի եղել, որ ասեմ սիրուհիս է, որ օգտագործեմ ՝բոլորի  հանդեպ անկեղծ եմ եղել։ Շատ-շատ են եղել արագ էլ անցումներ են եղել,քանի որ փոթորիկ եմ եղել»։

Խոսեցին Մանոյի և Սարգիսի ընկերության մասին, որը ժամանակի ընթացքում դարձավ սեր.

«Ես ամուսնալուծվեցի։ Շատ ծանր շրջան էր ,իմ մոտ սթրես էր։ Աղջիկս 20 օրական էր. իմ համար ամենամեծագույն դժբախտությունն էր։ Նույնիսկ ինքնասպանության մտքեր են եկել իմ մոտ՝այդքան ծանր եմ տարել։ Մանոն էլի հայտնվեց ,ամուսնության շրջանում Մանոյի հետ կապը չկար, որովհետև կարծում էի պետք չի, կարողա խանդ ստեղծեմ։ Հետո ինքը եկավ`միակ մարդը, որ ինձ հետ բերեց»։

Երբ Սարգիսն ամուսնալուծվեց, բնականաբար  ուղիներ էր փնտրում, ուզում էր իր աղջկա հետ հանդիպեր։

«Ես փորձում էի որպես ընկեր զանգեի կնոջ հետ խոսայի և ասեի` այդքան էլ ճիշտ չի կտրուկ քայլերի գնալ, բայց զանգերս մնում էին անպատասխան։ Երբեք ինձ թույլ չեմ տալիս այդ մասը քննարկել, որովհետև իրա անձնական մասնա։ Ինչ կապված է անցյալի հետ՝անցյալ է ու անընդհատ բերել, դա մցնել ներկա, անմտություն է»։

Ի՞նչ էր տեղի ունենում, որ Սարգիսը մտածում էր, թե ինքնասպանությունը ելք է.

«Ես պատասխանատու մարդ եմ։ Իմ երեխան երբ ծնվեց հասկացա, որ իր համար ամեն ինչ պիտի անեմ։ Խոստացա,որ պետք է լինի ամենաերջանիկը։ Դա չեղավ ու որ տեսնում ես քո պատասխանատվությունից դուրս ա այդ ամեն ինչը, նամանավանդ, որ փորձ էլ չունես, տարիքդ էլ չի, կողքդ էլ մարդ չկա`մտնում ես սխալ դաշտ։ Ալկոհոլն ինձ չի օգնել, խաբել է։ Համարվում ա նարկոտիկ, թմրանյութ, եթե թմրացնումա ուրեմն թմրանյութա։ Անընդհատ խմել եմ, հանգիստ եմ եղել, մյուս օրը վատ եմ եղել։ Դրանցով չես կարողանա հարցդ լուծես»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее