shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել Երևանի շտապ օգնության 1-03 ծառայության թիվ 12 բրիգադը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովիկ Արիստակեսյանի գլխավորությամբ:
Կամրջի տակ բժիշկներն ու ոստիկանները հայտնաբերել են 20-25 տարեկան երիտասարդ տղայի դի: Այս պահին բժիշկներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը, ինչպես նաև փորձաքրեագետը: Սպասում են նաև, որպեսզի ժամանի դատաբժիշկը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում