Նոյեմբերի 29-ին, ժամը 16.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները 1970 թ. ծնված Ս. Զ.-ին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 20 մ) և տեղափոխել Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
mes.am