SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 14-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Լինարա Դ.-ի կյանքը:
Ժամը 21:30-ի սահմաններում Լինարա Դ.-ն Արաբկիր վարչական շրջանում իր կողմից վարձակալած տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի դեղահաբեր: Նրան «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել և «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք: Լինարա Դ.-ն աշխատում է երևանյան ակումբներից մեկում՝ որպես պարուհի:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում