shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Կոմիտասի պողոտայի թիվ 18 շենքից մարդ է ընկել 1-ին հարկի ծածկի վրա:
Պարզվել է, որ նշված անձը նույն շենքի թիվ 21 բնակարանի բնակչուհի 83-ամյա Հերիքնազ Սամսոնյանին, ում տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, ո ր Հ. Սամսոնյանը բնակվում է 6-րդ հարկում և ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել իր բնակարանից, բարեբախտաբար ողջ է մնացել, սակայն ստացել է վնասվածքներ:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում