Երևանում, մարտի 25-ին, ժամը 09.00-ի սահմաններում 75-ամյա կին է ընկել բարձրահարկ շենքից: Ոստիկանությունը կնոջը հայտնաբերել է Հանրապետություն փողոցի 76/1 շենքի բակում
Պարզվել է որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի 75-ամյա Լ. Ռ.-ն փորձել է ինքնասպանություն գործել եւ ցած է նետվել 10 հարկանի շենքի հարկերից մեկից:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Ռ.-ն տեղի ուժերով հոսպիտալացվել է առաջին համալսարանական կլինիկա: