Օգոստոսի 5-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի ուղեկցությամբ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1966 թ. ծնված Տ. Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: