«Փաստինֆո»-ի տեղեկություններով, օրերս ինքնասպանության փորձ է գրանցվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կալանավորը հենց խցում փորձել է ինքնասպանություն գործել:
Կալանավոր Արմեն Թամարյանը ընդունվել է կարանտինային բաժանմունք և հոկտեմբերի 31-ին խցի պատուհանի մետաղյա ճաղավանդակից սավանը և ծածկոցի կտորները որպես պարան օգտագործելով՝ փորձել է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով, ինչը կանխվել է ՔԿՀ աշխատակիցների կողմից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, այդպիսով կալանավորը բողոքում է իրեն առաջադրված մեղադրանքի դեմ՝ նախկինում 9 անգամ դատապարտված կալանավորը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում