Երեկ գրել էինք, որ Asekose.am-ին հայտնի է դարձել, որ ինքնասպան եղած գործարար Համլետ (կամ Աբրամ) Ամիրխանյանի նամակը, որը նա գրել է մահվանից առաջ, բաղկացած է 5 էջից, գրված` ռուսերենով, սկսվում է հետևյալ վերնագրով` Я попал под влиянием "Монстра"...և ավարտվում այս նախադասությամբ` А теперь конкретное имя Монстра, որից հետո Աբրամ Ամիրխանյանը նշում է այն մարդու անուն ազգանուն հայրանունը, ով, ըստ իր նամակի` խանգարել է իրեն և թույլ չի տվել որևէ գործողություն կատարել` իր բիզնեսը զարգացնելու համար:
Աղմկահարույց այս գործը ՀՀ քննչական կոմիտեից` գլխավոր դատախազության պահանջով ուղղարկվել է դատախազություն, որտեղից էլ Asekose.am-ին խոստացել էին պատասխանել,թե արդյոք տեղյակ են ինքնասպանություն գործած գործարարի նամակից և արդյոք այն փոխանցվել է իրավապահ մարմիններին:
ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից այսօր Asekose.am-ին տեղեկացրել են հետևյալը. «Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Աբրամ Ամիրխանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթ` նախաքննությունը իրականցնելու նպատակով»: