▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինգո Արմենիա.հայկական շունչ,անգլոսաքսոնական գիտելիքներ,գերմանական ճշգրտություն

Աշխատակիցները Ինգո Արմենիա-ի հատուկ պարծանքն են: Այսօր ընկերությունում աշխատում են որակավորված մասնագետներ, գիտությունների թեկնածուներ, մասնագիտական ատեստավորում ունեցող մասնագետներ, Քեմբրիջում և այլ անգլոսաքսոնական կրթական կենտրոններում կրթություն ստացած երիտասարդ ու հեռանկարային ղեկավարներ: Այսպես, օրինակ, ընկերության գործադիր տնօրենի տեղակալներ Արևշատ Մելիքսեթյանը, Իրինա Արությունովան, Սամվել  Մարգարյանը և մի շարք այլ ղեկավարներ իրենց անձնական օրինակով այսօր ոգեշնչում են ԻՆԳՈ-ի երիտասարդ աշխատակազմը, ցուցադրելով որակյալ կրթության և գործնական հաջողության անմիջական փոխկապակցվածությունը:

Հարկ է նշել նաև, որ Ինգո Արմենիա-ի ընտանիքի անդամներից շատերն այսօր դասավանդում են հանրապետության առաջատար բուհերում, հանդիսանում պետական քննական հանձնաժողովների անդամներ` անմիջական մասնակցություն ունենալով Հայաստանի ապահովագրական շուկայի ապագայի կերտման գործում:  
Երիտասարդ և կրեատիվ կոլեկտիվ, կայացած կորպորատիվ մշակույթ, էրգոնոմիկ աշխատանքային պայմաններ, մասնագիտական աճ` այս և մի շարք այլ առանձնահատկություններով է պայմանավորված Ինգո Արմենիա-ի` Հայաստանում որպես լավագույն գործատուներից մեկը հանդես գալը: Իհարկե, այս մթնոլորտն էապես ազդում է նաև հաճախորդների վրա, նրանց մոտ վստահություն ձևավորելով ընկերության հանդեպ:

Կիրառելով արևմտյան լավագույն գործնական ավանդույթներն ու բիզնես-մշակույթը, ընկերությունը դիտարկում է ցանկացած հաճախորդի որպես Ինգո Արմենիա ընտանիքի լիիրավ անդամ, տարեցտարի ավելի հասանելի դարձնելով տարատեսակ ապահովագրական պրոդուկտները, արագ արձագանքելով հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Հենց այդ առանցքային հիմնախնդրի լուծմանը` հասանելիության մակարդակի անդադար բարձրացմանն էլ պարբերաբար նվիրվում են ընկերությունում ընթացող բազմաթիվ խորհրդակցություններ, քննարկումներ, սեմինարներ ու թրեյնինգներ:  Արդյունքում` ժամանակին համահունչ և տարբեր սոցիալական շերտերի պահանջներից բխող ապահովագրական առաջարկներ, բարեհամբույր վերաբերմունք, կարգավորվող հերթեր, բավարարված հաճախորդներ և, իհարկե, փոխվստահություն ապահովագրող-հաճախորդ հարաբերություններում: 

Պատահական չէ, որ Ինգո Արմենիա-ն հայկական ապահովագրական շուկայում առանձնանում է մի շարք առավելություններով: Այսպես, օրինակ, ընկերությունը երաշխավորում է ապահովագրական պայմանագրի ձեռքբերման առավել պարզ ընթացակարգ, ինչպես նաև անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:

Ընկերությունն ունի ավելի քան 2000 գործակալ և 200-ից ավելի վաճառքի կետեր ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Այսպիսով, վաճառքի կետերն ու գործակալները Ձեզանից ոչ ավել, քան 5 կմ հեռավորության վրա են գտնվում և պատրաստ են կարճ ժամանակում մոտենալ Ձեզ հարմար վայր: Ընկերության աշխատակազմը ակտիվորեն աշխատում է նաև վթարված ավտոմեքենային առավել արագ մոտենալու գործընթացն ապահովելու ուղղությամբ. ԱՊՊԱ-ի կանոններով նախատեսված 35 րոպեների փոխարեն Ինգո-ի գործակալը մոտենում է վթարված ավտոմեքենային միջինը 20 րոպեների ընթացքում: Հնարավորինս պարզեցվել է նաև հատուցման վճարման կարգը, առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում բժշկական ապահովագրության հետ կապված հայտերին արագ արձագանքամանը և այլն:


Այս ամենից բացի, շատ կարևոր է, որ Ինգո Արմենիա-ի փորձագետը, որպես կանոն, կորպորատիվ dress-code-ին հետևող, բարեկիրթ ու բարեհամբույր անձ է` պատրաստ օպերատիվ կերպով կատարել իր պարտականությունները: Եվ, ամենակարևորը` ընկերությունը տալիս է ծառայությունների և խոստումների կատարման երաշխիք. ինչպես հայտնի է` Ինգոն վճարում է միշտ:


Այսպիսով, վերոնշյալ անգլո-ամերիկյան կրթական որակը հայկական ավանդույթների և գերմանական ճշտգրտության հետ մեկտեղ ստեղծում են բացառիկ մթնոլորտ Ինգո-ի ընտանիքում, ինչն ակնհայտորեն ազդում է ընկերության գործունեության որակի վրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее