Հունվարի 18-ին 1979 թ. ծնված Շահունի Շ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Գրիբոյեդովի փողոցի թիվ 1/Ա շենքի բակում կայանված «Ինֆինիտի FX35» մակնիշի իր ավտոմեքենան փորձել են այրել, ինչի հետևանքով այրվել է ավտոմեքենայի դիմացի ձախ անվաթևը, դուռը և շարժիչի ծածկոցի մի մասը` պատճառելով 650.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզել է 1976 թ. ծնված Դավիթ Շ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 19-ին, ժամը 14.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: