▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Inecobank-ը դարձել է Արցախը հանձնած իշխանությունների ձեռքին գործիք». Վահագն Չախալյան

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլի քաղաքական ճնշումների գործիքներից է նաև ընդդիմախոսների հաշիվների կալանավորումը։
2022-ին, երբ Նիկոլի հրաժարականի պահանջով ստորագրություններ էինք հավաքում, ԴԱՀԿ-ն կալանք դրեց հաշիվներիս վրա, իբրև թե «Արարատ բանկ»-ին ունեցած (չունեցած) 7 մլն դրամ պարտքիս համար։
Հետագայում պարզվեց, որ «Արարատ բանկ»-ն այս պարագայում մեղք չուներ, ուղղակի իշխանություններն օգտագործել էին «Արարատ բանկ»-ի անունը, իրենց քաղաքական հետապնդումն արդարացնելու համար։
2023-ից կալանքներս հանվեցին, բայց ինձ պատճառած դժվարությունների ու վնասների համար պատասխանատվություն ոչ ոք չկրեց։
Այս ընթացքում էլի շատ են փորձել նույն ձեռագրով , բայց ոստիկանության կողմից ապօրինի տուգանքների հիման վրա հաշիվներս կալանավորելուց զատ, այլ բան չէին կարողանում մտածել, կալանքներ, որոնք շատ արագ հանում էի։
Հիմա վերջին 2 ամսին «ձևը գտան»։ Գործին խառնել են Inecobank CJSC -ին։
Ճիշտն ասած, երբ բացահայտեցի խնդիրը, չուզեցի միանգամից բարձրաձայնել, թույլ տալով հնարավոր թյուրիմացություն տարբերակը` մտածում էի` դժվար ինեկոն քաղաքականության մեջ քիթը խոթի։
Չնայած այն հանգամանքին, որ ստեղծված իրավիճակում կոնկրետ վնասներ էի կրում, ամեն դեպքում գնացի խնդիրը որպես թյուրիմացության վերացում լուծման ճանապարհով։
Երեկ վերջապես ստացա դիմումիս` այդքան երկար սպասված պատասխանը, դիմումիս մերժումը և մերժման «պատճառը» հերթական կեղծիքի վրա հղում անելը, իմ մոտ եղած հիմնավոր կասկածները վերածեցին համոզման՝ Inecobank-ը դարձել է Արցախը հանձնած, այլասերվածությունը և թմրամոլությունը երիտասարդության շրջանում տարածող իշխանությունների ձեռքին գործիք։
Այսօր արդեն հստակ կարող եմ ասել, որ Inecobank CJSC-ը չարաշահել է իր դիրքերը և կեղծ տեղեկություններ է փոխանցել ARCA համակարգին, Inecobank-ի կեղծ տեղեկության հիման վրա ARCA համակարգն ինձ դասակարգել է։ Որի հետևանքով ես կրել ու կրում եմ դժվարություններ և վնասներ։
Inecobank-ի Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը, խորհրդի անդամներ Կարեն Սաֆարյանը, Աշոտ Ավետիսյանը, Արեն Նալթակյանը և «անկախ» անդամ Դմիտրո Տոլստիկը չեն կարողանալու ստվերում մնալով բանկը դարձնել ճնշման գործիք։

Իմ դեպքն այդ դեպքը չէ, եթե վնասում ես Վահագն Չախալյանին, ուրեմն պատրաստ եղիր պատասխանատվություն կրելու՝ այսօր, վաղը և ընդմիշտ։
Հ.գ. Այս մարդիկ իրենց թույլ են տվել մտնել քաղաքականության մեջ և «Ինեկոբանկ»-ը վերածել գործիքի։ Մենք ստիպված և իրենց և բանկին կվերադարձնենք իրենց լիազորությունների շրջանակ»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее