▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի հարսանեկան զգեստ ընտրել. կարևոր խորհուրդներ

wedding.am-ը գրում է. Հարսանեկան զգեստի ընտրությունը իսկապես բարդ աշխատանք է: Ինչպես գտնել հենց քոնը, այն միակը: Ամենաճիշտը կլինի կենտրոնանալ այն մտքի վրա, թե հարսանեկան զգեստի որ ոճն է ձեզ դուր գալիս: 

1. Թագավորական կլասիկա

12

Արքայադստեր դասական զգեստը մշտապես մնում է հարսանեկան նորաձևության գագաթնակետին: Շքեղ և էլեգանտ զգեստները` ժանյակներով և գեղեցիկ գործվածքներով, յուրաքանչյուր աղջկա մանկության երազանքն է, որը մեծ հաջողությամբ կարող է իրականություն դառնալ:

2. Վինտաժ

34,

Նախորդ դարերի նորաձևության տենդենցներով ստեղծված ոճը այսօր լայնորեն կիրառվում է ժամանակակից հարսիկների կողմից: Պակաս դեր այստեղ չեն խաղում աղկմկոտ կինոպրեմիերաները, որոնք վերստեղծում են այս կամ այն դարաշրջանի ոճը: Ար-դեկո ոճի հարսանեկան զգեստները տարբերվում են հասարակ ոճով և հարուստ աքսեսուարներով:

3. Ոճական մինիմալիզմ

65

Մինիմալիստական ոճի հարսանեկան զգեստները ընդգծված կերպով զուսպ են և էլեգանտ: Դրանց երկրաչափական ոճերը ավելի գեղեցիկ կնայվեն մեծ մեգապոլիսներում, քան բացօթյա երկույթի ժամանակ:

4. Բոհո-շիկ

78

Այս ոճը կամաց-կամաց էլ ավելի մեծ հանրայնություն է սկսում վայելել: Սա հիանալի տարբերակ կդառնա ամառային բացօթյա հարսանիքի ժամանակ: Այս ոճին մոտ են կանգնած, այսպես կոչված, էկո, գյուղական, էթնո, ռուստիկ ոճերը: Այս ոճի զգեստները թեթև են, նուրբ և եթերային: Նախապատվությունը տրվում է բնական գույներին և գործվածքներին:

5. Գլամուրային ռոմանտիկա

910

Այս ոճը առանձնանում է տարբեր ու թեթև շերտերով կամ ալիքներով: Հաճախ կիրառվում է տարբեր ձևերի և գործվածքների համադրությամբ: Գունային ներկապնակը բազմազան է, սակայն նախապատվությունը տրվում է սպիտակին, կաթնագույնին, վարդագույնին: Այդպիսի զգեստները միշտ գրավում են ուշադրություն և կհամապատասխանեն ժամանակակից հարսիկներին, ովքեր նախընտրում են անսովորությունը, շքեղությունը և էպատաժը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее