▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Աշոտ Ղազարյանի աղջիկը ձեռքից պատահաբար գցում դստեր ծննդյան տորթը

Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը նշում էր ծննդյան 21-ամյակը։ Անահիտի տարեդարձի անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից, երբ մտերիմները տոնական տորթով որոշել են անակնկալ մատուցել։ Երգչուհու հրապարակած հոլովակում էլ երևում է, թե ինչպես է մայրը՝ Ինգան, պատահաբար ձեռքից գցում տորթը։ Իրավիճակը բավականին զվարճալի էր, սակայն համացանցի որոշ օգտատերեր նշում էին, որ տոնական տորթն իրականում ափսոս էր։

Օրվա շարունակությունը, սակայն, Անահիտի համար, կարծես, առանց միջադեպերի է եղել։ Երգչուհին կիսվել էր իրեն ուղղված բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով, ինչպես նաև՝ ցույց էր տվել, թե ինչ ծաղկեփունջ է ստացել ընկերուհիների կողմից։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее