▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչպես է արձագանքել Լավրովը` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ հարցին

ՌԴ ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի հարցազրույցի ժամանակ ստացված Հայաստան ՌԴ վատացող հարաբերությունների վերաբերյալ հնչած հարցին պատասխան է հրապարակել, որում ասվում է.

«...Մենք բազմիցս հայտնել ենք մեր հայ բարեկամներին, որ ոչ Վաշինգտոնը, ոչ Բրյուսելը իրականում չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի և շահերի մասին։ Արևմուտքում մարդիկ սովոր են դրանք ընկալել բացառապես ուտիլիտարիստական ձևով։

Երևանը չէր կարող ուշադրություն չդարձնել անցյալ տարեվերջին Վրաստանում ծավալված իրադարձություններին։ Հավանաբար Հայաստանում լսել են շատ խոսված ցինիկ

հայտարարությունները՝ եվրոպացիների համար Երևանը Մոսկվայից «անջատելու» «նախագծի ցածր գնի» և հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու» խորհուրդների մասին»:

Այդ թվում նաև ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի վերջին կանխատեսումը, որը հայտնի է ամերիկյան հետախուզական գործակալությունների հետ սերտ կապերով։ Այն պարզ տեքստով նշում է, որ վարչակազմի փոփոխությունից հետո Վաշինգտոնը դժվար թե ունենա նույն բուռն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее