▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես անել, որպեսզի Ֆեյսբուքում Ձեզ չնշեն վիրուսների կամ այլ ստատուսների տակ

Armblog.net-ը գրում է. Վերջերս Ֆեյսբուքում տարածվել է մի վիրուս, որը օգտատիրոջից անկախ նշում է նրա բոլոր ընկերներին և տարածում վիրուս պարունակող հղումը: Փաստորեն Ձեր կամքից անկախ դառնում եք վիրուս տարածող և բացի Ձեր համակարգիչներից վնասում եք նաև Ձեր ընկերների համակարգիչները:

Վիրուսը տարածում է հետևյալ կերպ. սեղմելով վնասակար հղման վրա ակտիվանում է վիրուսը և այն արդեն ձեզանից անկախ սկսում է նշել Ձեր բոլոր ընկերներին: Այսպիսով այդ վիրուսը իրենց Ֆեյսբուքի պատի վրա տեսնում են ոչ միայն Ձեր ընկերները, այլ նաև Ձեր ընկերների ընկերները ու այսպես շարունակ: Իհարկե, նշված վիրուսից պաշտպանվելու ամենալավ ձևը վնասակար հղումների վրա չսեղմելն է:

Ասել եմ ու նորից կասեմ, որ ամենավտանգավոր վիրուսը նստած է համակարգչի առջև: Ինչ-որ բան սեղմելուց առաջ մի քանի վայրկյան դադար տվեք և մտածեք: Լավ, ենթադրենք Դուք գիտեք, որ տվյալ հղումը վիրուսը է ու չեք սեղմում դրա վրա: Բայց սրանով Դուք դեռ չեք դադարում նպաստել վիրուսի տարածմանը: Եթե Ձեր ընկերներից որևէ մեկը սեղմի հղման վրա, ապա նրա անունից ստատուս կգրվի ու Ձեր անունը կնշվի դրա տակ: Իսկ դա արդեն նշանակում է, որ Ձեր ընկերները նույնպես կտեսնեն այդ գրառումը, քանի որ Ֆեյսբուքը Ձեր ընկերներին ցուցադրում է բոլոր այն գրառումները, որտեղ նշված է Ձեր անունը:

Եկեք տեսնենք, թե ինչպես կարող եք անջատել այդ ֆունկցիան և ընդհանրապես արգելել որևէ մեկին առանց հաստատման Ձեզ նշել ինչ-որ տեղ Ֆեյսբուքում: 1. Մտեք Ֆեյսբուքի կարգավորումների էջը:

1. Մտեք Ֆեյսբուքի կարգավորումների էջը:

2. Փոխեք նկարում ցուցադրված 2 կարգավորումները և դրեք On:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее