«Օպերային թատրոնի, պատկերասրահի, գրադարանի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել, այն առավել ԱԶԳԱՅԻՆ է դառնալու…
Հետաքրքիր է, ինչո՞վ էր խանգարում ազգային բառը այս մարդկանց…
Դրդառիթը պարզից էլ պարզ է՝ հեռացնել ազգային բառը…առանց քննարկումների, առանց բացատրության, հենց այդպես…»,- գրել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով նախօրեին ընդունել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ մշակութային օջախների անվան «ազգային» բառը փոխարինվում է «համապետական»-ով։
Դիտեք նաև՝