shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 12 շենքի բնակիչ, նախկինում դատապարտված 24-ամյա Սերժ Արայի Վարդանյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին, գիշերը ժամը 03։00-ի սահմաններում Հրաչյա Քոչարի փողոցի 44/2 շենքի դիմաց Երևանի բնակիչ՝ 38-ամյա Կ. Գ.-ի պարանոցից ոսկյա շղթան պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու մեջ։
Ս. Վարդանյանը ոսկյա շղթան հափշտակելուց հետո դիմել էր փախուստի՝ ՝ տուժածին պատճառելով 200 հազար դրամի վնաս, իսկ տուժած Կ. Գ.-ն եղել է իր Opel Astra մակնիշի կայանված վիճակում գտնվող ավտոմեքենայում ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Վարդանյանը հանրությանն հայտնի «Ճվճըվ Արոյի» որդին է, ով բազմաթիվ անգամ հայտնվել է իրավապահների տեսադաշտում և հայտնի է իր լկտի պահվածքով»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում