▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են հայ աղջիկները նմանվում միմյանց. մեկնաբանում է Դիանա Շատվերյանը

Life.panorama.am-ը գրում է. Վերջին տարիներին կարելի է նկատել, որ Հայաստանում նորաձեւությունը գնալով ավելի ընկալելի է դառնում մեր երիտասարդության շրջանում: Երեւանյան փողոցներ դուրս գալով՝ կարելի է հանդիպել նորաձեւ, գունային մեծ ներկապնակով ու հետաքրքիր ոճով երիտասրադների, բայց միեւնույն ժամանակ նկատելի է նաեւ այն փաստը, որ հատակապես մեր երիտասարդ աղջիկներն իրենց ընտրած ոճի, շպարի եւ սանրվածքի շնորհիվ նմանվում են իրար, ինչն անթույլատրելի է նորաձեւության գիտակների կողմից: «Անկախ թրենդներից՝ միշտ նորաձեւ է յուրահատուկ ոճը» սա չգրված օրենք է ոճաբանների համար, որը մեր երկրում միշտ չէ, որ պահպանվում է:

Այս թեմայի շուրջ խոսելիս՝ ոճաբան Դիանա Շատվերյանը մեզ հետ զրույցում իր մասնագիտական կարծիքը հայտնեց.

«Միանշանակ, պետք է նկատել միտումը, որ մեր երիտասարդությունը հետեւում է նորաձեւությանը, իսկ դրա գլխավոր խթանիչը համացանցն է, այսօր կարելի է ուղղակի հեռախոսներով մտնել համացանց ու հետեւել աշխարհում կատարվող նորաձեւության անցուդարձին, բայց չենք էլ կարող չնկատել, որ նորաձեւությանը հետեւելու եւ կրկնօրինակելու հետ կապված մենք դեռ աշխատելու տեղ ունենք: Մեր երիտասրադները շատ ժամանակ կարող են համացանցում տեսնել մի բան ու պատկերացնել, որ իրենց վրա էլ տվյալ հագուստը կամ համադրությունը նույն կերպ կդիտվի, ինչը սխալ է: Շատ կարեւոր է, որ հասկանանք, թե մեր կառուցվածքը համընկնո՞ւմ է նկարում տեսած մոդելի կառուցվածքին, որպեսզի հագուստն էլ նույն կերպ դիտվի: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս հագուստի հետ էքսպերիմենտներ անելուց հետո տանը մի լավ հայելու մեջ նայել ու հետո նոր միայն դուրս գալ. Պետք է չմոռանալ, որ հագուստի՝ մեզ համապատասխան լինելը կախված է անգամ դեմքի ձեւից, մարմնի գույնից, մազերի սանրվածիքց: Իհարկե, սա չի նշանակում, որ ես դեմ եմ էքսպերիմենտներին, դրանք պարտադիր պետք են, քանի որ մարդն իր ոճը կարող է գտնել երկար փնտրտուքից հետո միայն»:

Թե ինչո՞ւ են երեւանյան փողոցներում հանդիպում միօրինակ աղջիկներ, հարցին ոճաբանը պատասխանեց.

«Այո, կա նման բան, բայց դա նորաձեւությանը հետեւելուց չէ, քանի որ նորաձեւության սահմանները շատ մեծ են, այն տալիս է լայն հնարավորություններ: Մեր աղջիկները վերջին շրջանում նմանվում են իրար, քանի որ հագնվելիս եւ հարդարվելիս հետեւում են մի մարդու, այսինքն՝ խնդիրը մի մարդու հետեւելու արդյունքն է: Եթե օրինակ մեր աղջիկների 30 տոկոսը տառապում է Քիմ Քարդաշյանի ոճով, բնականաբար, այդ 30 տոկոսի հագուստը, դիմահարդարումը, սանրվածքը եւ անգամ պահելաձեւը նման կլինեն իրար: Ի դեպ, խոսքը միայն Քիմ Քարդաշյանի մասին չէ, կարող են կրկնօրինակել թեկուզ մեր տեղական աստղերին: Ահա այստեղ է գլխավոր սխալը: 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее