▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էին ոստիկաններ կանչել․․․Մանրամասնում է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը

Ինչու՞ էին ոստիկաններ կանչել․․․Մանրամասնում է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը

Լարված իրավիճակ էր Սունդուկյան թատրոնում։  «Գոյ» թատրոնի դերասանները ժամանել էին «Սունդուկյան» թատրոն՝ իրենց բողոքի ձայնը բայձրացնելու «Գոյի» լուծարման մասով, սակայն«Սունդուկյան» թատրոնի անվտանգության աշխատակիցը նրանց արգելել է մտնել թատրոն։ Դերասանները ամեն դեպքում մտել են «Գոյ» թատրոն, սակայն լրատվամիջոցներին  արգելել են բարձրանալ «Գոյի» դերասանների մոտ։ «Սունդուկյան» թատրոնից մեկնաբանել են, որ իրենք մամուլի ասուլիս չեն տալիս այդ պասճառով ԶԼՄ-ների մուտքն արգելված է։  «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանը նշեց, որ իրենք պատրաստվում են այս շենքում մնալ այնքան, քանի դեռ չի լուծվել «Գոյ» թատրոնի լուծարման խնդիրը։ Այստեղ էին ժամանել ՆԳՆ ոստիկանության ծառայակիցները։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ներխուժման վերաբերյալ ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Հատուկ գործողություն չի իրականացվել։

«Առանց բռնի ուժի՝ եկել ենք թատրոն ու մտել ենք ներս, չենք գնալու այնքան, քանի դեռ մեր հարցը չի կարգավորվել»,-  ասել է դերասանը։

Դերասանները գիշերել են «Սունդուկյանի» շենքում։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее