Ռուսական «Մաքսիմում-2007» թիմի մարզիչ Վալենտին Պավլովը պատմել է, թե ինչու է «Լոկոմոտիվի» դեմ մանկական թիմերի հանդիպման ժամանակ ոտքով հարվածել իր սանին: Ըստ մարզչի` ինքը պարզապես ցույց է տվել, թե ինչպես պետք է պաշտպանվել հարվածից, սակայն այդ պահին երեխան ցատկել և ընկել է.
«Դա պատահականություն էր: Երեխաներին չեմ ծեծել եւ չեմ էլ պատրաստվում անել դա: Կարող եք դիտել մարզումների բոլոր տեսագրությունները եւ համոզվել դրանում: Ինքս ցավում եմ, որ այդպես ստացվեց»: