Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է Սայաթ-Նովա գյուղի բնակիչների հետ։ Բակերից մեկում միջադեպ տեղի ունեցավ։ Տեսնելով Բագրատ Սրբազանին՝ թոշակառուներից մեկն ասաց․ «Ինչի՞ ես եկել, ի՞նչ ես ուզում ժողովրդից, թող հանգիստ ապրեն։ Թե՞ վերևից արդեն կարգադրել են քեզ, Պուտին պապիկը բան է ասե՞լ»։ Ներկաները հոդորեցին նորմալ խոսել, հարգել Սրբազանին։ Շարժման առաջնորդը հանդարտության կոչ արեց։ |
Դիտեք նաև՝
«Մարդկանց միտքն ու կյանքը, հոգին այնքան է թունավորվել այս ատելության ու թշնամանքի միջոցով, որ նույնիսկ չեն կարողանում իրենց կրքերը զսպել։ Հայրիկը հարցնում է՝ կյանքումդ ձրի մկրտություն արած կա՞ս, ամբողջ կյանքս ձրի եմ արել ամեն ինչ, հիմա էլ նույնը՝ եթե ձրի բառն ընդունելի է որևէ մեկի ուղեղի համար․․․ Շփոթված են մարդիկ ու մոլորված»,- այսպես արձագանքեց Բագրատ Սրբազանն այն գյուղացուն, որը, դիմելով իրեն, ասել էր․ «Ինչի՞ ես եկել, ի՞նչ ես ուզում ժողովրդից, թող հանգիստ ապրեն։ Թե՞ վերևից արդեն կարգադրել են քեզ, Պուտին պապիկը բան է ասե՞լ․․․ Մի հատ երեխա կնքած կա՞ս, ձրի»։ ***
Դիտեք նաև՝ *** *** *** *** |