Խաղաղության թեմա ընդհանրապես չկա: Միակ հարցը, որ Արևմուտքը դրել է Փաշինյանի առաջ, ռուսներին Հայաստանից տշելն է»,- այսօր կայացած հանրահավաքից առաջ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
«Ինչի՞ են Նոյեմբերյանից սկսում, որ գազը փակեն, Թուրքիան էլ ընդեղից պահանջում է ատոմակայանը փակել, որ Արցախի նման մեզ խեղդեն, պատերազմ սկսեն, ժողովուրդը չկարողանա ներս ու դուրս անել, 15 օրվա մեջ մեզ խեղդեն: Այսօր Ոսկեպարի հարց չկա, կա Երևանի հարցը»:
***
«Հիմա ինչ որ կասեմ, չսարսափեք: Ես մեղք չունեմ, որ էս ազգի մեծ մասը չի կարում տրամաբանի: Ես չեմ ուզում, որ 2 ամիս հետո ասեք` էս մարդը ճիշտ էր»,- ԱԺ-ի դիմաց կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը: «Ի՞նչ ա ուզում էս մարդը Ոսկեպարից: Ոսկեպարի դեմ ինքը պատմություն ա մոգոնել, որ Ոսկեպարի դիմաց գտնվող այսպես ասած Ասկեպարան արդեջանական գյուղ ա, բայց Ոսկեպարի թիկունքում էլ կա «ադրբեջանական գյուղ»: Ներքին Ոսկեպար ընդհանրապես չի եղել, եթե ադրբեջանական բնակավայր լիներ, Ոսկեպար չէր լինի «Ասքիպարա» կլիներ: Հանձնելուց հետո թշնամին դուրս է գալիս դեպի Լոռու մարզ, կիսելով Տավուշի մարզ: Դրանից հետո դուրս է գալիս դեպի Վրաստան գնացող մայրուղի ու գազամուղ: Դրանից հետո փակում են դրանք, ոնց որ Ստեփանակերտում փակեց: Հետո Նիկոլն ասում ա` ռուսներ, գնացեք բացեք, ռուսներն ասում են` խի տվիր, որ մեզ ասում ես` գնացեք, բացեք: Լավ, դե գնանք բանակցենք, չեն կարում բանակցեն: Դրանից հետո Թուրքիան փակել է տալիս ատոմակայանը: *** |
«Առողջ բանականության մոտ հարց է առաջանում` էս մարդը խի՞ ա անում էս ամեն ինչը: Դավաճա՞ն ա, չի՞ հասկանում, ուզում ա էդ աթոռին մնա՞: Շատ հետաքրքիր պատասխան` ինքը գործակալ ա, իրա խնդիրն ա ռուսներին այստեղից տշել, որպեսզի ինքը մնա իշխանության: Էս ամեն ինչը հաշվարկած ա, ոնց որ Ղարաբաղը տվեց, քցեց ռուսների ջեբը»,- հանրահավաքի բեմից հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: |