Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին: «Քո ասելով՝ քեզ խաբել են բոլորը, քեզ խաբել ա Արշակ Կարապետյանը, Դավիթ Տոնոյանը, Սերժ Սարգսյանը: Բա լավ, էդքան մարդ քեզ խաբում ա, դու պատժի ինստիտուտի մասին գաղափար չունե՞ս: Գլխավոր դատախազն էլ ա քոնը, ԱԱԾ-ն էլ, ՆԳՆ-ն էլ, ՔԿ-ն էլ: Պետական պաշտոնյան, քո ենթական քեզ խաբում ա ու չի կրում պատասխանատվություն, չի պատժվում: Դու պատկերացնո՞ւմ ես, Նիկո՛լ, ես լինեի ՀՀ վարչապետը ու հանկարծ իմ կողմից նշանակված կադրը ինձ խաբեր և պարզվեր, որ խաբել ա: Ես ի՞նչ կանեի տվյալ պաշտոնյային. ինքը կգնար «Նուբարաշեն» ՔԿՀ, կնիկը՝ «Վարդաշեն» ՔԿՀ, երեխեքը՝ մանկատուն: Սա ամենամեղմը»,- նշել է նա: Ղուկասյանը Փաշինյանին հորդորել է՝ թողնել պաշտոնն ու գնալ: |
«Ինձ խաբող պաշտոնյան կգնար Նուբարաշեն, կնիկը՝ Վարդաշեն, երեխեքը՝ մանկատուն». Վարդան Ղուկասյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet