▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են առաջարկել ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան՝ Երևանին և Բաքվին․ Լավրովը բացեց փակագծերը

Ի՞նչ են առաջարկել ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան՝ Երևանին և Բաքվին․ Լավրովը բացեց փակագծերը

«Ռուսաստանը նպաստել է հայ-թուրքական գործընթացի մեկնարկին, որին միացան նաև իրանցի գործընկերները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Ներկայումս հանդիպումներ նախատեսված չեն, հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ նախ պետք է ուղղակիորեն շփվել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչ է պետք անել»։ Նա իր խոսքում կարծիք հայտնեց, որ գործընթացն ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ՝ նշելով, որ առաջարկվել է համակողմանիորեն քննարկել այս բոլոր հարցերը և խրախուսել ներգրավված երկրներին, որպեսզի նրանք հնարավորինս շուտ պայմանավորվեն։
Լավրովը հայտնեց նաև, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին ու Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքը ավարտելու համար։

Հիշեցնենք՝ Ստամբուլում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее