Մարմնական ձգողությունը, սիրահարվելն ու սերը՝ ամբողջությամբ քիմիական պրոցեսներ են, որից յուրաքանչյուրի դեպքում օրգանիզմում տեղի են ունենում որոշակի քիմիական պրոցեսները: Այս երեք փուլերը ուսումնասիրել են ամերիկացի գիտնականները: Նյու Ջերսիի համալսարանի մասնագետները նշում են, որ յուրաքանչյուր փուլում օրգանիզմը սկսում է արտադրել կամ արտանետել որոշակի քիմիական տարրեր:
Առաջին փուլը սեռական ցանկության փուլն է՝ մարմնական ձգողականությունը: Այս փուլում օրգանիզմը արտադրում է մեծ քանակությամբ սեռական հորմոններ՝ տեստոստերոն և էստրոգենոմ:
Երկրորդ փուլը սիրահարվածության փուլն է, որի ժամանակ անհատը բացի իր սիրո ձգողության առարկայից որևէ այլ բանի մասին չի կարողանում մտածել, տենչալ կամ ցանկանալ: Այս փուլում մարդիկ ասյպես ասած կորցնում են իրենց գլուխը: Այս շրջանում օրգանիզմում ակտիվանում են նիկոտինին և կոկաինին համարժեք դոփամինը, ադրենալինին համարժեք՝ նորադրենալինը, և , իհարկե, սիրո համար «պատասխանատու» սերոտոնինը: Ի դեպ, սերոտոնինի պակասի դեպքում մարդիկ ընկնում են սթրեսի մեջ, իսկ ավելցուկի դեպքում կարող է խելագարություն առաջանալ:
Երրորդ փուլը կապվածությունն է սիրո առարկայի և երկուսին կապող անհատների՝ երեխաների հետ: Օրինակ մոր և երեխայի միջև կապվածությունը ապահովում է օքսիտոցինը, որը ապատասխանատու է մարդկանց միջև սոցիալական կապի համար: Այս դեպքում, համաձայն հետազոտության, առաջ են գալիս միմյանց նկատմամբ պատասխանատվության զգացումն ու որոշակի իրավիճակներում ինքնազոհաբերությունը:
aroxj.am
Մարմնական ձգողությունը, սիրահարվելն ու սերը՝ ամբողջությամբ քիմիական պրոցեսներ են, որից յուրաքանչյուրի դեպքում օրգանիզմում տեղի են ունենում որոշակի քիմիական պրոցեսները: Այս երեք փուլերը ուսումնասիրել են ամերիկացի գիտնականները: Նյու Ջերսիի համալսարանի մասնագետները նշում են, որ յուրաքանչյուր փուլում օրգանիզմը սկսում է արտադրել կամ արտանետել որոշակի քիմիական տարրեր:Առաջին փուլը սեռական ցանկության փուլն է՝ մարմնական ձգողականությունը: Այս փուլում օրգանիզմը արտադրում է մեծ քանակությամբ սեռական հորմոններ՝ տեստոստերոն և էստրոգենոմ:
Երկրորդ փուլը սիրահարվածության փուլն է, որի ժամանակ անհատը բացի իր սիրո ձգողության առարկայից որևէ այլ բանի մասին չի կարողանում մտածել, տենչալ կամ ցանկանալ: Այս փուլում մարդիկ ասյպես ասած կորցնում են իրենց գլուխը: Այս շրջանում օրգանիզմում ակտիվանում են նիկոտինին և կոկաինին համարժեք դոփամինը, ադրենալինին համարժեք՝ նորադրենալինը, և , իհարկե, սիրո համար «պատասխանատու» սերոտոնինը: Ի դեպ, սերոտոնինի պակասի դեպքում մարդիկ ընկնում են սթրեսի մեջ, իսկ ավելցուկի դեպքում կարող է խելագարություն առաջանալ:Երրորդ փուլը կապվածությունն է սիրո առարկայի և երկուսին կապող անհատների՝ երեխաների հետ: Օրինակ մոր և երեխայի միջև կապվածությունը ապահովում է օքսիտոցինը, որը ապատասխանատու է մարդկանց միջև սոցիալական կապի համար: Այս դեպքում, համաձայն հետազոտության, առաջ են գալիս միմյանց նկատմամբ պատասխանատվության զգացումն ու որոշակի իրավիճակներում ինքնազոհաբերությունը:
aroxj.am