Wedding.am-ը գրում է. Հաշվի առնելով այն բազում հարցումները, որոնք արվել են արական սեռի ներկայացուցիչների շրջանում, առանձնացնում ենք մի քանի կետեր, թե ի՞նչ չեն սիրում և չեն ընդունում տղամարդիկ կանանց մեջ: Երբեմն աղջիկները հաշվի չեն առնում այդ կետերն ու դրանցից էլ ծագում են խնդիրներ, վիճաբանություններ իրենց և իրենց զուգընկերների միջև:
Ստորև ներկայացնում ենք հետևյալ կետերը՝
Կազմվածքին անհամապատասխան հագուստ
Երբ փողոցում տղամարդը տեսնում է հաստ կոնքերի վրա մի կերպ նստեցրած շատ կարճ շրջազգեստ կամ կիպ տաբատ, որը մի կերպ է կոճկվել և իրանի հատվածի սալաշերտերն էլ դուրս են պրծել, նա դա չի համարում գրավիչ: Եթե տղամարդիկ սիրում են կանանց տեսնել կարճ հագուստով, սակայն ամենևին չի նշանակում, որ դա վերաբերվում է ցանկացած մարմնի կազմվածքի: Հագուստը պետք է համապատասխան լինի մարմնին:
Չափից դուրս բացվածքներով հագուստ
Այն ոչ թե գրավում,այլ ավելի շուտ` վանում է: Արական սեռը սիրում է չափավոր բացվածքներով, մարմնի գեղեցիկ հատվածները ոչ թե ամբողջությամբ ցույց տվող, այլ թեթև ակնարկող հագուստ:
Չափից շատ շպար
Երբեմն իգական սեռին թվում է, որ տղամարդկանց դուր է գալիս շատ շպարը, նրանք դրա մեջ տեսնում են խնամվածություն: Իրականում դա այդպես չէ, տղամարդիկ տանել չեն կարողանում չափից դուրս շատ շպարված աղջիկներին: Շպարով պետք է ըդգծել բնական գեղեցկությունը, այլ ոչ թե նկարել կամ աղավաղել այն:
Չխնամված ձեռքեր
Տղամարդիկ չափից դուրս մեծ ուշադրություն են դարձնում կանացի ձեռքերին: Դրանք միշտ պետք է լինեն խնամված, մաքուր, կոկիկ և ցանկալի է, որ ձեռքերի հատվածում ևս օծանելիք օգտագործեք:
Տարբեր բույրերի միախառնում
Խոսքը բնավ քրտնքի հոտի մասին չէ, սրա մասին, կարծում եմ, ավելորդ է նույնիսկ խոսել: Տղամարդիկ ուղղակի սիրում են երբ նրանց կողքին գտնվող աղջիկը հաճելի է բուրում: Դրա համար կարելի է օգտագործել նուրբ բույր ունեցող օծանելիքներ, հաճելի հոտով շամպուն, հոտավետ ձեռքի կրեմներ և այլն: Սակայն պետք է զգուշանալ տարբեր հոտերի միախառնումից, քանզի այն կարող է անտանելի և տհաճ լինել:
Հարցախեղդ անելու սովորություն
«Ու՞ր էիր», «ի՞նչ էր պատահել», «ինչու՞ չէիր զանգահարում» և այլն : Այս հարցերի ամենօրյա կրկնումը կարող է լուրջ խնդիրների առաջացնել: Փորձեք հարցեր տալ հնարավորինս քիչ, հավատացեք եթե տղան ուզենա ինչ-որ բան պատմել կամ բացատրել, դա կանի առանց ձեր հարցերի: Տղաների համար ամենանցանկալի և տհաճ թեմաներից են ՝ հարցեր նախկին ընկերուհիների մասին: «Ինչպիսի՞ն էր նա», «արդյո՞ք ինձ նման էր», «սիրու՞մ էիր նրան» : Մի՛ տվեք հարցեր, առավել ևս անցյալին վերաբերվող: Պետք լինի` կպատմի: Չի պատմում ` հարգեք լռությունը: Ժամանակը գա, ամեն ինչ կիմանաք, սովորեք համբերել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում