▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ միակ «այիբը» եղել է այն, որ Նիկոլի իշխանության ժամանակ 4 ամիս մարզպետ եմ եղել»․ Իշխան Սաղաթելյան

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ փոդքասթից մի հատված, որտեղ Սաղաթելյանը,

անդրադառնալով հարցին, թե ինքը՝ «մատանիների տիրակալը», 8 միլիոն դրամանոց մատանին, որի մասին նշված է իր հայտարարագրում, ումից է նվեր ստացել, պատասխանում է․ «Շատ հարազատ մարդկանցից մեկից հարսանիքիս նվեր եմ ստացել»։

«Մի բան նկատի ունեցեք, որ ես երբեք պաշտոնյա չեմ եղել, ո՞ւմ հետ է շահերի բախում լինելու, նույնիսկ պաշտոնյա հեռավոր ազգակցական էլ չեմ ունեցել։ Իմ հայտարարագիրը ներկայացրել եմ 2017թվականին։ Ո՛չ կուսակցության ներսում, ո՛չ դրսում ես որևէ պաշտոն չեմ ունեցել։ Իմ միակ «այիբը» եղել է այն, որ Նիկոլի իշխանության ժամանակ 4 ամիս մարզպետ եմ եղել։ Նախկին պաշտոնյա, գող, թալանչի․ այս բաները թող չփորձեն ինձ կպցնել։ Ես եղել եմ պարոն Հովհաննիսյանի օգնականը՝ հասարակական հիմքունքներով»,- նշում է Սաղաթելյանը։

Նա նաև հավելում է, որ հարուստ լինելը ամոթ չէ և ընդգծում․ «Վատ բանն էն ա, որ մարդ ամբողջ կյանքում որևէ բան չի կարողանում անել, որ մինչև նախարար, պատգամավոր լինելը բոմժ ա եղել, աշխատանք չի ունեցել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее