▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ համոզմամբ, այս համերգով հերթական մեծ փողն են լվացել․ կազմակերպիչը՝ Տուրիզմի Զարգացման Կոմիտեն էր»

Ակտիվիստ Միքայել Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Լավ ընկերների, ինչպես նաև վատ կազմակերպիչների շնորհիվ հայտնվեցի 2000-ականների աստղ Քրեյգ Դեյվիդի համերգին: Իմ պես, համերգին հայտվել էին եթե ոչ բոլորը, ապա դահլիճի 90%-ը: Վստահ պնդում եմ, քանի որ տոմսերը մի քանի օր շարունակ բաժանվում էին բռերով, մի քանի ծանոթի փորձեցի հրավիրել, պարզվեց այլ աղբյուրներից արդեն ունեին տոմս: Դահլիճում շուրջներս բազում տարեց մարդիկ էին, որոնց մի մասն արդեն սկսեց դուրս գալ մինչ Քրեյգի բեմ բարձրանալը, երիտասարդ հայ արտիստների ժամից ավել ելույթների ժամանակ: Հանդիսատեսի մի մասը ամբողջ համերգը հեռախոսով խաղ էր խաղում կամ տիկ-տոկ թերթում: Եվ հետո... Աշխարհահռչակ աստղի Երևանյան համերգի գովազդն այնքան նվազ էր, որ հանրությունն իմացավ դրա մասին միայն անվճար տոմսերի տարածման շնորհիվ: Գովազդային արշավը, ըստ արտիստի և տոմս իրացնող կազմակերպության էջերի սկսվել է համերգից 20 օր առաջ, այն դեպքում, երբ Համալիր լցնելու նպատակով այլ կազմակերպիչներն անգամ 1 տարի են գովազդ կիրառում, այն էլ բոլոր հնարավոր հարթկներում (Քրեյգ Դեյվիդից շատ ավելի պոպուլյար Մելաձեի գովազդն անում են համերգից 6 ամիս առաջ): Մտահոգեց, թե ինչու է կազմակերպիչն այսքան անփույթ վերաբերվել գործին և, փորփրելով տեղեկությունները, բացահայտեցի, որ միջոցառման գլխավոր աջակիցն է ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության Տուրիզմի Զարգացման Կոմիտեն:

Ասյքանից հետո, կցանկանայի իմանալ, թե որքան ֆինանսական միջոց է տրամադրվել ՀՀ բյուջեից այս միջոցառմանը, ինչ հոնորար է ստացել Արտիստը, ինչ եկամուտ է ապահովվել տոմսերի վաճառքից և, ի վերջո, ինչ արդյունք է գրանցվել տուրիզմի զարգացման գծով:

Իմ համոզմամբ, հերթական մեծ փողն են լվացել, ինչպես 50 Cent, Սնուփ Դոգ և բազում անտեղի փառատոններ և պետական տոների համերգներ ուռճացրած գումարներով անցկացնելու դեպքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее