shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել, իսկ հետո կրակոց է հնչել Իջևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:50-ի սահմաններում Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Գետափ» սրճարանի տարածքում նույն սրճարանի տնօրեն, 40-ամյա Կարեն Անտոնյանի և նրա աշխատակցուհու հետ վիճաբանություն է տեղի ունեցել Իջևանի բնակիչներ, 53-ամյա Աղվան Մելիքբեկյանի և 25-ամյա Էդգար Մելիքբեկյանի միջև: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. և Է. Մելիքբեկյանները հայր ու որդի են: Վիճաբանության ժամանակ Ա. Մելիքբեկյանը գարեջրի շշով հարվածել է Կ. Անտոնյանի պարանոցին, այնուհետ իր մոտ եղած դանակով հարվածել է նրան:
Երբ մարդիկ են հավաքվել, հայր ու որդի դիմել են փախուստի, իսկ որոշ ժամանակ անց Էդգարը վերադարձել է սրճարան իր մոտ եղած մեկփողանի կարճեցված փողով հրացանով և հարձակվել Կ. Անտոնյանի վրա՝ սպառնալով, որ կսպանի նրան: Այդ պահին տեղի է ունեցել քաշքշուկ, որի ժամանակ հնչել է կրակոց: Բարեբախտաբար ոչ ոք տուժել կրակոցից:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում