Ի գիտություն բոլորին՝ Մեր իրավունքն է համագործակցել և’ Ֆրանսիայի, և’ Իրանի հետ. Սուրեն Պապիկյան
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը չի՞ հակադրվում արդյոք Հայաստան-Ռուսաստան մեր պարտավորություններին, ՀԱՊԿ շրջանակում մեր հարաբերություններին։ Եվ ինչպե՞ս է հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերվում Իրանը։ Այս հարցերին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի․ «Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, այն պետք է դիտարկենք երկուստեք: Ես պատահական չանդրադարձա 2022թ. սեպտեմբերի իրադարձություններին, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի: Այդ դեպքերից հետո է, որ Հայաստանն իր ռազմատեխնիկական համագործակոթյունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրեց։ Հայաստանի սուվերեն իրավունքն է և Հայաստանի Հանրապետությունը իրավասու է որոշել՝ ո՞ւմ հետ և ի՞նչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից, մենք այս հարցում շատ հստակ ենք, պարզ և անթաքույց։ Ինչ վերաբերում է մեր հարևաններին, բարեկամներին, դաշնակիցներին, տարբեր կենտրոններին՝ կարող եմ ասել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հանրապետության է և որևէ մեկի դեմ չէ։ Կարծում եմ՝ մեր իրավունքն է համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ երկրների հետ, կարծում եմ՝ նույնը մեր ռուսաստանցի գործընկերները պետք է անեն»,- ասել է Պապիկյանը։ |
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝