Հյուսիսային Պողոտայում այսօր՝ մայիսի 10-ի երեկոյան 22:00-ի մրջակայքում, ընտանի շներից մեկը հարձակվել ու հոշոտել է զբոսանքի դուրս բերված մեկ այլ շան։
Դեպքին ականատես eMedia.am-ի թղթակիցը հայտնել է, որ առանց ռնգակալի պիտբուլ ցեղաստեսակի շունը հարձակվել է հարևանությամբ զբոսանքի դուրս բերված մեկ այլ շան վրա՝ փորձելով քաշել մի կողմ և խեղդել նրան։ Վրա հասած Ոստիկանության աշխատակիցները սկսել են բաժանել շներին ու ազատ արձակել նրանցից մեկին պիտբուլի ժանիքներից։ Րոպեներ անց, այդուհանդերձ նրանց համատեղ ջանքերով ստացվեց դուրս քաշել շանն ու ուղարկել անասնաբուժական կլինիկա։ Ոստիկանությունից դեռևս չկա արձագանք, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ընդդեմ կատաղած շան տիրոջ։ Դեպքի մանրամասները կճշտվեն և կհաղորդվեն ավելի ուշ։