Օգոստոսի 15-ին, ժամը 14:30-ի սահմաններում ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվելուց հետո իրականացրել է 4-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
Նույն օրը, ժամը 17:33-ին ռուսական ինքնաթիռը 5-րդ անգամ է ուղևորվել հրդեհի վայր՝ օդային հրդեհաշիջում իրականացնելու:
Ըստ թռիչքների նախնական արդյունքների ամփոփման՝ երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել զգալի չափով կանխել կրակի տարածումը:
Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:
Ելնելով Խոսրովի արգելոցում իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է «ԻԼ-76» ինքնաթիռն էլի հրդեհաշիջող թռիչքներ իրականացնի:
Հիշեցնենք, որ «ԻԼ-76» ինքնաթիռի ջրատարողությունը 42 տոննա է, և այն լիցքավորվում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում՝ 10 տոննա տարողությամբ ջրատարների օգնությամբ:
Իրականացվել է օդանավով 6 հրդեհաշիջման թռիչք
19:18
Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի օդային հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 15-ին, ժամը 18:55-ին ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում լիցքավորվելուց հետո իրականացրել է 6-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
Ժամը 19.00-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ՀՀ ԱԻՆ 56 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 105 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:
Նախնական տվյալներով՝ հրդեհաշիջող օդանավի հաջորդ թռիչքը կկայանա վաղն առավոտյան: