Այսօր գիշերը հրդեհ է բռնկվել Երեւանի Սարի թաղում, որի հետեւանքով երկու տուն է այրվել եւ եւս երկու տների տանիքներ:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ գիշերը ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանքում, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԱԿ ՕԽ-ն և յոթ մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Մ.-ին պատկանող թիվ 135/1 և Գ. Գ.-ին պատկանող թիվ 135/2 տներում: Թիվ 135/1 տան բնակիչներ` 1928 թ. ծնված Հ. Մ.-ը, 1931 թ. ծնված Է. Մ.-ը և 1955 թ. ծնված Մ.-ը գտնվում են տանը, իսկ 1959 թ. ծնված Մ. Մ.-ը տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել՝ 06.26-ին:
Այրվել են թիվ 135/1 և 135/2 տներն ամբողջությամբ (մոտ 150քմ), թիվ 133 և թիվ 137 տների տանիքները՝ մասնակի:
Դեպքի վայրում են գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը և ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Վ.Հովսեփյանը:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ և հայտնաբերել 2 դի: