▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ «Գրանդ սպորտ» համալիրում

Օգոստոսի 15-ին, ժամը 07.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Շահամիրյան փողոցում գտնվող «Գրանդ սպորտ» համալիրի շոգեբաղնիքում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 61 հասցեում գտնվող «Գրանդ սպորտ» ՍՊԸ-ին պատկանող մարզաառողջարարական համալիրի 1-ին հարկի շոգեբաղնիքում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.44-ին, մարվել՝ 07.57-ին: 

Այրվել է շոգեբաղնիքի (մոտ 6 քմ) պատերի եւ առաստաղի փայտյա երեսապատումը, լոգասենյակի (մոտ 8 քմ) կախովի առաստաղը, 3 դուռ եւ վարագույրները, ջերմահարվել է հանդերձարանի կախովի առաստաղը (մոտ 32 քմ). տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее