▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրահանգ է իջեցվել զորամասերից հեռացնել Նժդեհի նկարները, Արցախի քարտեզը». Կարապետ Պողոսյան

Թարմացված․ ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:

Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են:

Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ:

***

 

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Մի քանի տեղից ահազանգեր ենք ստացել, որ անցած հինգշաբթի` ամսի 8-ին, հրահանգ է իջեցվել զորանոցներից անհապաղ հեռացնելու Գ. Նժդեհի նկարները, ԱՀ քարտեզը և Հայկական պետականությունների մասին պատմող պաստառները։
Ստորև ներկայացնում եմ այն պաստառները, որոնք հանվել են, նշեմ, որ նախկինում սրանք պատվիրված են եղել ՊՆ-ի կողմից, որպես գույք տրամադրված են եղել բոլոր զորամասերին և դրանց փակցնելը եղել է պարտադիր։
Ինձ պատմեցին, որ որոշ տեղեր զինվորները նաև ընդդիմացել են, օրինակ հոսպիտալներից մեկում ուրացման դեմ մեծ աղմուկ են բարձրացրել բուժառու զինվորները և հարցը լուծելու համար ներգրավվել են ռազմական ոստիկաններ։
Այս պահին փորձում ենք երևույթի մասին տեղեկություններ հավաքել նաև այլ զորամասերից և ակնկալում ենք ՊՆ պարզաբանումը»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее