▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հպարտ եմ քեզանով». Քլոե Քարդաշյանն արձագանքել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստանին պաշտպանելու կոչին

Տեղեկացրել ենք, որ ամերիկահայ հեռուստաաստղ  Քիմ Քարդաշյանը նախագահ Ջո Բայդենին կոչ է արել կանխել հայերի նոր  ցեղասպանությունը։ 

«Խնդրում եմ նախագահ Ջո Բայդենին կանխել  հայերի նոր ցեղասպանությունը։ Ժամանակն է, որ Ամերիկան (ու ամբողջ աշխարհը) գործողություն ձեռնարկի Հայաստանն Ադրբեջանից պաշտպանելու համար»,- ինստագրամյան իր էջում գրել է նա։ 

Քիմ Քարդաշյանի գրառմանը անդրադարձել է նաեւ հայտնի Rolling Stone կայքը։

Քլոե Քարդաշյանը ինստագրամյան իր էջի Story բաժնում կիսվել է կայքի հրապարակմամբ ու գրել,-«Հպարտ եմ քեզանով, իմ գեղեցկուհի քույր»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее