▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունիսի 7-ից հետո Փաշինյանն էլ հնարավորություն չի ունենալու պարգևավճարներ ստանալ, ամեն ամիս մեկ դրամ կփոխանցեմ «Վարչաբենդին». Սամվել Կարապետյան

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պատասխանել է հարցին՝ Հայաստանի հաջորդ վարչապետի պաշտոնում ինչպե՞ս է «ծախսելու» աշխատավարձը, որը մեկ դրամ է կազմելու։

«Քանի որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո էլ հնարավորություն չի ունենալու պարգևավճարներ ստանալ, ես կառաջարկեմ, որ «Վարչաբենդը» շարունակի իր գործունեությունը, և ամեն ամիս մեկ դրամ փոխանցելու եմ «Վարչաբենդին», եթե իրենք ընդունեն։ Կարող է՝ արդեն շա՞տ փող ունեն»,- նշել է Սամվել Կարապետյանը։

***

«Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում»,- հայտարարել է ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազին կալանավորմանը։

«Մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև այս իշխանությունը կատարում է դրսի պահանջները, կոնկրետ՝ Ալիևի պահանջները։

Ինչը չկարողացան անել Ալիևն ու Ադրբեջանը՝ 30 տարվա ընթացքում, նրանց հրամանով դա կատարեց Հայաստանի այսօրվա իշխանությունը, բայց շուտով, մեր հաղթանակից հետո, հերոսները նորից դառնալու են հերոս»,- ասել է Սամվել Կարապետյանը։

***

Հայաստանում աղքատության չափազանց բարձր մակարդակը ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պայմանավորում է իշխանավորների հոգևոր ու բարոյական աղքատությամբ, ինչպես նաև գիտելիքների աղքատությամբ։

Հարցին՝ իր կարծիքով Հայաստանն ինչու՞ է այսքան աղքատ, Սամվել Կարապետյանը, մասնավորապես, պատասխանել է.

«Որովհետև իշխանավորների գլխի մեջ տոտալ աղքատություն է, որովհետև այս իշխանությունները չեն կարողանում ընդունել նորմալ ապրող մարդկանց, նրանք կարողանում են կառավարել միայն աղքատ մարդկանց, որ 10 000 դրամ թոշակ բարձրացնելով՝ թելադրեն իրենց ոչ հայրենանվեր խոսույթը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее