Հուլիսի 10-ին՝ ժամը 22.20-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5-3-2-2 տնակային ավանում գտնվող տնակներից մեկը ամբողջությամբ ջրալցվել է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով «Տանձուտ» գետի ափը (մոտ 2մ) ճեղքվել է, ինչի հետևանքով ջրալցվել են գետամերձ տնակները: