▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Օրերս Նյու Յորքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց Ցեղասպանությանը, հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, պատասխանելով CNN-ի լրագրող Ռիչարդ Ռութի հարցին՝ կապված ցեղասպանության հետ, ասել է «Not on Our Watch» նախաձեռնության՝ «100 Lives»-ի հետ համատեղ իրենց ծավալած գործունեության մասին, որը միտված է կանխարգելելու հնարավոր ցեղասպանություններն ու մարդու իրավունքների խախտումը։ Դերասանը պատմել է, որ դա անելու համար անհրաժեշտ է ճանաչել ու չանտեսել անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունները։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես են ինքն ու իր կինը՝ Ամալ Քլունին, միավորվել այս խնդրի շուրջ, Քլունին պատասխանել է, որ նա տպավորվել է Ամալի դատավարություններով, տեսակետներով, որոնց մասին նա դրանից առաջ երբեք չէր մտածել։

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее