galatv.am-ը հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ զրուցել թեմայի շուրջ, թե ի՞նչ է կատարվում եկեղեցու ներսում և ինչի՞ արդյունք են ներեկեղեցական խնդիրներն ու տարաձայնությունները:
Հատված հարցազրույցից.
- Պարոն Կարապետյան, վերջին շրջանում եկեղեցու ներսում
տեղի են ունենում իրադարձություններ,որոնք կարծես թե հա-րիր չեն հոգևոր կառույցին.դրանում առկա ցանկացած անհա-մաձայնությունդառնում է բուռն քննարկման և վիճաբանութ-յանառարկա: Ո՞րն է, ըստ Ձեզ, դրա պատճառը։
-Հիմա ես հետաքրքրված չեմ, թե այդ կառույցի ներսում ինչ խժդժություններ են կատարվում, իսկապես հետաքրքրված չեմ, որովհետև այդ կառույցը ազգային չեմ համարում: Իսկ եթե մի կառույց ինձ համար ազգային չի, ապա դա ինձ չի հուզում: Ինչ ուզում են, թող անեն, թող իրար գլուխ ուտեն: Դրանով իրենք իրենց ավելի են նվաստացնում և կորցնում ժողովրդի հարգանքը. առանց այն էլ արդեն հարգանք չունեն: Բայց իրենք հոգևոր հովիվ են, չէ՞, չոբան չեն: Իրենց պիտի հովվի պես պահեն, որ մարդկությունն իրենցից սովորելու բան ունենա: Այս իրավիճակում մեր ազգը մեր հոգևոր հովիվներից երբեք էլ սովորելու բան չի ունեցել: Եթե սովորել էլ է ինչ-որ բան, ապա դա եղել է դեպի անդունդ, Դեր Զոր գնալու ճանապարհները, որովհետև նրանք միայն դա են հուշել:
-Առաջ Դուք կարծում էիք, որ եկեղեցին հարկավոր է բուժել:
-Այո՛, բայց ես հիմա արդեն այդպես չեմ կարծում: Այդ կառույցն ի ծնե է հիվանդ, ու ես ժամանակի ընթացքում այն համոզման եմ եկել, որ դա բուժման ենթակա չէ:
-Իսկ ի՞նչ պայքար է այսօր եկեղեցու ներսում՝ աթոռի կռի՞վ,
գաղափարական պայքա՞ր:
-Գաղափարական պայքար չի կարող լինել, քանի որ եկեղեցին անգաղափար մարդկանց հավաքական կառույց է: Եթե մի կառույց հանուն ազգի և հանուն հայրենիքի չէ, ապա այդ կառույցը գաղափարազուրկ է: Իսկ այդ կառույցը, դրա բազմահազար սևազգեստ անդամները երբևէ չեն առաջնորդվել այդ գաղափարով: Հետևաբար մնում է աթոռի կռիվը, և դա դարերի պատմություն ունի: Վանահայրերի կռիվները դարեր շարունակ եղել են միայն հանուն շահի: Սա այսօրվա պատմություն չի: Թեմերը գյուղեր էին կորցնում և պայքարում էին, որ մեկը մյուսի գյուղը խլի, որ իր շահույթն ավելի շատ լինի:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: