▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է, որ Դեդ Հասանի սպանության արձագանքները նաև հայկական աշխարհում երևան

Դեդ Հասանի սպանությամբ կրիմինալ աշխարհում պարզապես կսկսեն գնդակահարել իրար և կստեղծվի քաոսային իրավիճակ: Նման կարծիք է հայտնել քրեագետ, հրապարակախոս, մոտ երեք տասնյակ գրքերի հեղինակ Սերգեյ Գալոյանը` անդրադառնալով այսօր հայտնի դարձած փաստին, որ սպանվել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը` հայտնի Դեդ Հասան անունով:


«Կրիմինալ աշխարհում, եթե մի կողմը պարտվում է, սկսում է դիմել զենքին: Իսկ մյուս կողմն էլ, որ հաղթում է, սկսում է իր ձեռքբերումները պահել զենքի միջոցով, այնպես որ, արյունահեղության նոր դրսևորումներ կտեսնենք»,- ասել է Սերգեյ Գալոյանը`Թերթ.am-ի հետ զրույցում:


Քրեագետի խոսքով, սլավոնական և վրացական կրիմինալ աշխարհների միջև երկկողմ պատերազմը սկսել է դեռևս 2008 թվականից: Դեդ Հասանը այն ֆիգուրն էր աշխարհում, որի մահն ինչ-որ բանով որոշակի հարցերի պատասխաններ է տալիս հօգուտ վրացիների:
«Այս պայքարը, առաջին հերթին, Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարության համար է, որտեղ 80 մլրդ ռուբլուց ավելի ներդրումներ են դրված, և վրացիները ցանկանում են այն իրենց ձեռքը վերցնել»,- կարծում է Սերգեյ Գալոյանը:


Հրապարակախոսի խոսքով, Դեդ Հասանը, ազգությամբ եզդի է, բայց նա մեծ և հզոր կապեր ունի հայկական կրիմինալ աշխարհի հետ, և շատ հնարավոր է, որ նրա սպանության արձագանքները նաև հայկական աշխարհում երևան:
«Հայաստանում գուցե և լինեն սպանություններ, բայց հայկական կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ համարյա չունենք Հայաստանում, հիմնական հզոր ներկայացուցիչները Ռուսաստանում են: Այնպես որ, պայքարը հայերի դեմ նոր թափ է առնելու»,- ասել է Սերգեյ Գալոյանը:


Թերթ.am-ը նաև գրում է, որ քրեագետը չի բացառում, որ քրեական հեղինակության սպանությունը դառնա քաղաքական դաշտում ուժերի վերադասավորության պատճառ, քանի որ, իր խոսքով, կրիմինալ աշխարհը բոլոր երկրներում և գրեթե բոլոր ժամանակներում ղեկավարում է ինչ-որ տեղ նաև պետությունների ընթացքը, և իշխանությունների հետ սերտ կապերի մեջ է։ Այնպես որ, իշխանական ուժերի մեջ է կռիվ գնալու: Բայց այս ամենով հանդերձ, Սերգեյ Գալոյանը բացառեց Դեդ Հասանի սպանության մեջ քաղաքական ենթատեքստերի առկայությունը: «Այստեղ քաղաքական ենթատեքստ չկա: Ռուս կրիմինալ աշխարհի կողմից պատվիրված լինելն էլ բացառվում է: Հիմնական պատվերը վրացական կողմից կարող է լինել»,- ասաց Սերգեյ Գալոյանը:


Վերջինս համոզված է, որ վրիժառություն լինելու է, իսկ Դեդ Հասանի հավանական հետնորդները կարող են լինել նրա հորեղբոր տղան` Կալոյան ազգանունով, քրեական աշխարհում հայտնի Քադաշովը, Շուշանիշվիլին և մի քանի այլ անձիք, ովքեր իրենց մասին կհայտնեն կարճ ժամանակ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее