Երևանյան հիվանդանոցներից մեկում հուլիսի 6-ին 2-ամյա տղա երեխա է մահացել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է, ով ստացիոնար բուժման մեջ է եղել հուլիսի 4-ից:
Երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: