Ըստ ասեկոսեների, երեկ` ուշ գիշերին, Երևան քաղաքի Տերյան փողոցից հիվանդանոց է տեղափոխվել ճանաչված արձակագիր, Հայաստանում մեծ աղմուկ առաջացրած «Որբանոց» վեպի հեղինակ Էդգար Կոստանդյանը:
Ականատեսների վկայությամբ հիվանդանոց տեղափոխվելու պահին գրողը եղել է ոչ սթափ վիճակում, մինչ այդ հայհոյել է ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցներին:
Ըստ շտապ օգնության աշխատակիցների, Կոստանդյանն ունեցել է խնդիրներ սրտի հետ, նրանց հավաստմամբ գրողի վիճակը կայուն է, կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ չկա:
Asekose.am-ը փորձում է կապ հաստատել Էդգար Կոստանդյանի կամ նրա մտերիմների հետ և մանրամասներ կներկայացնի ավելի ուշ: